Մասնագետների համար
- Ախտորոշում
- Ուրոլոգիա
- Վիրաբուժություն
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Էնդոկրինոլոգիա
- Նյարդաբանություն
- Վնասվածքաբանություև օրթոպեդիա
- Թերապիա
- Սրտանոթաբանություն
- Թունաբանություն
Գանգուղեղային վնասվածքների սուր փուլի համակարգչային շերտագրման դինամիկ հսկողությունը և բուժման ռազմավարությունը` հետազոտության արդյունքներից ելնելով
Գանգուղեղային վնասվածքները ժամանակակից նյարդավիրաբուժության ամենաարդի հիմնահարցերից մեկն են: Հայտնի հետազոտական եղանակներն օգնում են ախտորոշումը ճշտելուն: Կատարված հետազոտությունն ամրագրում է հիվանդության ընթացքի միայն տվյալ պահը, չի ապահովագրում դինամիկ զարգացումից` ստեղծելով սխալ տեսակետ: Այդպիսի հետազոտություն է գլխուղեղի համակարգչային շերտագրումը (ՀՇ):
Մեր կողմից դիտարկվել են գանգուղեղային վնասվածքներով 28 հիվանդներ, որոնց մոտ կլինիկա ընդունվելուց մոտ 1-2 ժամ անց, իսկ վնասվածք ստանալուց հետո 1-3 ժամ անց կատարվել է գլխուղեղի ՀՇ հետազոտություն:
Բոլոր հիվանդների վիճակն ընդունման պահին եղել է ծանր, գիտակցությունը խանգարված է եղել սոպորի կամ կոմա I-II մակարդակով: Գլազգոյի սանդղակով դասվել են 8-9 բալի սահմաններում: Ընդունման պահին բոլոր հիվանդների մոտ հիվանդությունը որակավորվել է որպես ծանր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ` ցողունի առաջնային ախտահարումով:
Ներգանգային տարածքների վիզուալիզացիայի նպատակով կատարվել է գլոխուղեղի ՀՇ հետազոտություն: Հայտնաբերվել են գլխուղեղի այտուց 12, կեղև-կիսագնդային սալջարդ թիթեղանման սուբդուրալ հեմատոմայով – 3, թիթեղանման էպիդուրալ հեմատոմա – 4, ներուղեղային արյունազեղում սալջարդի օջախի ձևով, արյունազեղում ուղեղի ցողունի շրջանում – 5 դեպքերում: Հիվանդների մոտ վիրաբուժական բուժում պահանջող ախտաբանական վիճակ չի հայտնաբերվել:
Հիվանդանոց ընդունվելուց 12-14 ժամ անց, կամ վնասվածք ստանալուց 12-17 ժամ անց կատարվել է գլխուղեղի կրկնակի ՀՇ հետազոտություն: Այն հայտնաբերել է էպիդուրալ հեմատոմա 3, սուբդուրալ հեմատոմա – 7, կոնտուզիոն օջախի ավելացում 7, 7 դեպքերում եղել է անփոփոխ, մեկում նկատելի են դարձել բազմաթիվ իշեմիայի օջախներ ճարպային էմբոլիայից հետո, 3-ում` սուբարախնոիդալ արյունազեղում: Երկրորդ անգամ կատարված ՀՇ հետազոտությունը ցույց է տվել հիվանդության դինամիկ զարգացումը, որն արտահայտվել է նշված ախտաբանական փոփոխությունների առաջանալու ձևով:
Այսպիսով` գանգուղեղային վնասվածքներով հիվանդների հետազոտման պլանում ՀՇ հետազոտությունը ունի անգնահատելի նշանակություն: Այն ֆիքսում է ներգանգային փոփոխությունները նշված պահին: Հիվանդության հետագա ընթացքում այլ փոփոխությունների շարունակական դինամիկան չի ապահովում:
Այդ իսկ պատճառով այն նկատելի դարձնելու, բուժման ռազմավարությունը ընտրելու նպատակով անհրաժեշտ է կատարել գլխուղեղի կրկնակի ՀՇ հետազոտություն: Ցանկալի է այն կատարել առաջիկա 12 ժամերի ընթացքում: Այն կարող է հայտնաբերել սուր հեմատոմաներ, կոնտուզիոն օջախներ, որոնց անհապաղ վիրաբուժական բուժումը լավագույն միջոցներից մեկը կլինի հիվանդների վիճակի կանոնավորման համար:
Հեղինակ. Դ.Ա. Պատրիկյան, Ռ.Վ. Ֆանարջյան, Ա.Ա. Լեբեդևա, Ե.Ա. Բաղդասարյան, Կ.Ն. Մանուկյան Արմենիա ՀԲԿ նյարդավիրաբուժական և ռադիոլոգիական բաժանմունքներ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի» - 3. 2008 (35) 77-78


